Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Սրտաբանություն. Հմայակ Սիսակյան

4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Սրտաբանություն. Հմայակ Սիսակյան

–   Համագումարի նախապատրաստական աշխատանքների ժամանակ մեզ հետ զրույցում նշեցիք, որ մեծ ակնկալիքներ ունեք. արդարանո՞ւմ են:


–   Այո՛, ինչպես արդեն նշել եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս այս համագումարին, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ բժիշկները ներկայացնում են տարբեր ոլորտների ձեռքբերումները, իրենց փորձը: Նաև շատ կարևոր է ստեղծել պայմաններ, որ այդ բոլոր նորույթները ներթափանցեն և ինտեգրվեն մեր բժշկական հասարակություն:


–   Մեծահամբավ հայ սրտաբաններ են ժամանել Հայաստան. հատկապես ի՞նչ կարող ենք նրանցից սովորել՝ ըստ Ձեզ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ. Սրտաբանություն. Հմայակ Սիսակյան–   Դասախոսությունների ընթացքում ներկայացվում են շատ նոր մեթոդներ, որոնք կարող ենք կիրառել սրտաբանության տարբեր

ուղղություններում: Դրանցից որոշները մեզ մոտ դեռևս չեն կիրառվում, քանի որ ֆինանսական տեսանկյունից այնքան էլ մատչելի չեն: Օրինակ՝ սրտի փականների վրա միջամտությունները ոչ թե բաց վիրահատության միջոցով, այլ՝ ներանոթային. ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ այդ մեթոդն արդեն լայնորեն կիրառվում է Եվրոպայում: Ծայրամասային զարկերակների բուժումները, ստենտավորումները... Դասախոսություններում կան հետաքրքրական դեպքերի նկարագրություններ պրակտիկ փորձից, ինչը ևս կարևոր է:


–   Ինչպե՞ս եք պատկերացնում հայաստանցի և սփյուռքահայ բժիշկների միջև համագործակցության հետագա զարգացումները:


–   Ինչպես անձնական կապերի հաստատմամբ, այնպես էլ, կարծում եմ, պետական մակարդակով համագործակցության նոր ուղղությունների մշակմամբ:


ՀԱՅԱՍՏԱՆԻ IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ. Սրտաբանություն. Հմայակ Սիսակյան–   Ինչպե՞ս եք գնահատում հայաստանցի բժիշկների ակտիվությունը:


–   Բավականին ակտիվ են, հետաքրքրված, դասախոսություններն անցնում են ակտիվ քննարկումների մթնոլորտում:


–   Քննարկված թեմաներից որո՞ նք կառանձնացնեք:


–   Սրտամկանի սուր ինֆարկտին առնչվող թեման, ինչպես նաև աորտալ փականի բուժման նոր մեթոդը: Հետաքրքիր քննարկումներ դեռևս շատ կլինեն, իսկ շաբաթ օրը կներկայացվեն Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտի բուժման արդյունքները:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ